Ջավախահայ ուսուցիչներին ազատում են գործից՝ առաջարկելով պատճառն իրենց մեջ որոնել17 սեպտեմբերի 2010 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Ջավախքն այսօր ապրում է իր պատմության մի շատ բարդ շրջան կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես կրթական ոլորտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա հայտնել է նաև, որ մի քանի օր առաջ ծանոթացել է հայկական դպրոցների դպրոցական ծրագրին՝ նշելով, որ չնայած նրան, որ կրթության նախարարությունը խոստացել էր չավելացնել վրացերենի դասաժամերը հայոց լեզվի ժամերի հաշվին, սակայն չկատարեց խոստումը: «Եթե նախկինում հայոց լեզվի դասաժամերը շաբաթական 8 էին, իսկ վրացերենին հատկացվում էր 3 ժամ, ապա այժմ հայոց լեզվի ու վրացերենի դասաժամերի քանակը հավասարվել է և կազմում է շաբաթական 5 ժամ»,-ասել է Ռստակյանը: Իր հերթին «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը նշել է, որ ուսումնական ծրագրերի փոփխությունները նպատակ ունեն դուրս մղել հայերին Ջավախքից: Թորոսյանը հաղորդել է նաև, որ հայոց լեզվի, ինչպես նաև պատմության շատ ուսուցիչներ ազատվել են աշխատանքից առանց որևէ բացատրության: «Պատճառը նրանց խորհուրդ են տվել որոնել իրենց մեջ»,-ասել է Շիրակ Թորոսյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե մտադիր են արդյոք ուսուցիչներն ինչ-որ միջոցներ ձեռնարկել, քանի որ Թորոսյանն ասել է, որ անիմաստ է որևէ տեղ դիմել, քանի որ դա հրաման է վերևից: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք այդ դեպքում մասնավոր դպրոցներ բացել, նա ասել է, որ այդ հարցում կարող են ֆինանսական դժվարություններ լինել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |