Վահագն Չախալյանը լուրջ խնդիրներ է կանխատեսում Վրաստանի համար՝ Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելու դեպքում17 սեպտեմբերի 2010 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վրացական իշխանությունների Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելու մասին անհեթեթ և արկածախնդիր նախագիծը հղի է լուրջ վտանգներով: Հետևանքները Վրաստանի համար շատ ավելի ծանր կարող են լինել, քան 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո կրած կորուստները: Ջավախքահայությունը չի կարող անտարբեր մնալ իր բնույթով հակահայկական այս նախագծի նկատմամբ: Ջավախքահայության համար այն անընդունելի է, քանի որ նման համադաշնության ստեղծումը անխուսափելիորեն հանգեցնելու է Վրաստանի՝ որպես համադաշնության առավել թույլ անդամի, Ադրբեջանի գերիշխանության տակ ընկնելուն: Այս մասին գրում է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը պատիժ է կրում Ռուսթավի բանտում: «Ի՞նչ դրոշ, օրհներգ ու զինանշան է ունենալու այդ համադաշնությունը, ո՞րն է լինելու նրա պետական լեզուն, ի՞նչ զկզբունքով է կազմակերպվելու բանակային ծառայությունը, ահա այն հարցերից մի քանիսը, որոնք առաջանում են այս նախագծի կապակցությամբ իր ապագայով մտահոգ յուրաքանչյուր ջավախքահայի մոտ»,-գրում է նա; Ըստ Չախալյանի, վրաց-ադրբեջանական համադաշնությունը նաև Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի և Հայաստանը շրջափակող այլ ծրագրերի տրամաբանական շարունակությունն է: Ջավախքահայությունը երբեք անտարբեր չի հետևի, թե ինչպես վրացական իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված նպասելու են Հայաստանի ու Արցախի «վզին» գցված խեղդապարանի սեղմանը: «Վրաստանի կառավարությունը պարտավոր է հաշվի առնել այս նախագծի նկատմամբ իրենց երկրի հայ քաղաքացիների սկզբունքային բացասական վերաբերմունքը: Գուցե վրաց ժողովուրդը համաձայն է Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը դառնալու հեռանկարին, սակայն ջավախքահայությունը Անկարայի և Բաքվի գերիշխանության տակ հայտնվելու վտանգի հետ երբևիցե չի՛ համակերպվելու: Եթե, այնուամենայնիվ, վրացական իշխանությունները խոսքերից անցնեն գործի, ապա ջավախքահայությունն, հաշվի առնելով կոտորածների և բռնի տեղահանության ենթարկված Բաքվի, Սումգայիթի և Նախիջևանի հայության ճակատագիրը, իրեն իրավունք է վերապահում միջազգային նորմերի հիման վրա ձեռնարկել ինքնուրույն քայլեր` ուղղված իր գոյության անվտանգությանը սպառնացող այս օրհասական վտանգի չեզոքացմանը»,-գրում է Վահագն Չախալյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |