Անդրեյ Նեստերենկո. Ռուսաստանի ԱԳՆ-ն չի զբաղվում սպառազինության վաճառքով17 սեպտեմբերի 2010 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի կողմից իբր Ադրբեջանին (3PK) C-300-ի ծրագրվող վաճառքի մասին տեղեկատվությունը: «Արտաքին գործերի նախարարությունը չի զբաղվում սպառազինության վաճառքով: Դրա համար գոյություն ունեն մի շարք մասնագիտացված պետական գերատեսչություններ, որոնք գործում են օրենսդրությանը համապատասխան և համապատասխան ենթակայություն ունեն: Եվ այդ հարցով ես խորհուրդ կտայի նրանց դիմել: Բոլոր այդ գերատեսչությունները ձեզ քաջ հայտնի են»,- ավելացրել է դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսի վերջին «Ռոսօբորոնէքսպորտն» ու Ադրբեջանը գործարք էին կնքել C-300 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) երկու դիվիզիոնի մատակարարման վերավերյալ: Սակայն դրանից կարճ ժամանակ անց «Ռոսօբորոնէքսպորտի» պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն հերքեց այդ տվյալները: Նրա խոսքով, «Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ այդ երկրի հետ Ռուսաստանի գործարք գոյություն չունի»: Միևնույն ժամանակ սեպտեմբերի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովին, հաղորդել էին, որ գործարքն իրականացման փուլում է գտնվում: Նա այն ժամանակ ավելացրել էր, որ այդ հարցի շուրջ բանակցությունները Մոսկվայի ու Բաքվի միջև ընթանում են սկսած 2007 թվականից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |