Ադրբեջանի «սև ցուցակում» կարող է ավելանալ «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողի անունը17 սեպտեմբերի 2010 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ը «հետաքննում է տեղեկատվությունն այն մասին», որ Ուկրաինայի «Կոմսոմոլսկայա պրավդա-Ուկրաինա» թերթի լրագրողն այցելել է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հաղորդել է 1news.az-ը` հղում անելով Ադրբեջանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովին: Նա ասել է, որ եթե հաստատվի Ադրբեջանի օրենսդրության խախտման մասին տեղեկատվությունը, ապա համապատասխան գործողություններ կգործադրվեն, այսինքն` ուկրաինացի լրագրողը ներգրավվելու է «սև ցուցակի մեջ» և Բաքվում կհայտարարվի անցանկալի անձ: Ուկրաինացի լրագրողը Լեռնային Ղարաբաղ է գնացել և հոդված է գրել ԼՂՀ մասին: Ադրբեջանին բարկացրել է այն, որ հոդվածում «ոչ օբյեկտիվ տեղեկատվություն է տրվել Լեռնային Ղարաբաղի մասին», օրինակ` մշակութային մայրաքաղաքը լրագրողն անվանել է իր իրական, ներկա անվամբ` Շուշի, այլ ոչ Շուշա: Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» են հայտնվել տասնյակ մարդիկ` ՌԴ Պետդումայի պատգամավորներ, եվրապատգամավորներ, լրագրողներ, արվեստի և կինոյի գործիչներ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |