Թուրքիան կրկին փորձում է միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Թուրքիան կրկին փորձում է միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան ձգտում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, Կովկասում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, այն բացասաբար է անդրադառնում ողջ տարածաշրջանի վրա:

«Ստատուս-կվոյի վիճակը տարածաշրջանում հաղթահարվել էր, քանի որ չէր համապատասխանում Ադրբեջանի ու Հայաստանի շահերին: Սակայն ներկա իրավիճակը չի կարող անփոփոխ մնալ»,-ասել է Դավութօղլուն, հաղորդում է CNN Turk-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---