Ավետիք Գրիգորայն. Հայաստանի շախմատի հավաքականում բարեկամական մթնոլորտ է տիրում, ինչն, անկասկած, իր արդյունքը կտա17 սեպտեմբերի 2010 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն ավարտել է ուսումնամարզական հավաքը Խանտի Մանսիյսկում կայանալիք Օլիմպիադայից առաջ, որը կկայանա սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 3-ը: Օլիմպիադային կմասնակցի 1376 շախմատիստ աշխարհի 158 երկրից: Գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ Ջերմուկում մարզվում էին Օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը: Թիմի ավագ Լևոն Արոնյանը բացակայում էր, քանի որ մասնակցում էր «Շախմատի վարպետներ» մրցաշարին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանն ասել է, որ այս անգամ թիմը ևս պատրաստ է և կաշխատի կրկնել Թուրինի ու Դրեզդենի հաջողությունը: «Մեր հիմնական մրցակիցներն են ՌԴ-ի, Ուկրաինայի, Հունգարիայի, Չինաստանի ու Ադրբեջանի հավաքականները»,-ասել է: 2010թ. Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիադային: Ըստ նրա, դա մեծ պատասխանատվություն է և նա կանի ամեն ինչ, լավ խաղալու համար: Շախմատիստը փաստել է, որ Հայաստանի շախմատի հավաքականում բարեկամական մթնոլորտ է տիրում, ինչն, անկասկած, իր արդյունքը կտա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |