Նաիրա Զոհրաբյան. Գորան Լինգբլադն իրեն դրսևորել է որպես ադրբեջանական պատվիրակության անդամ

Նաիրա Զոհրաբյան. Գորան Լինգբլադն իրեն դրսևորել է որպես ադրբեջանական պատվիրակության անդամ

PanARMENIAN.Net - «Շատ ափսոս, որ ԵԽԽՎ-ում համազեկուցողների հանդեպ անվստահության արտահայտման մեխանիզմ չկա, քանի որ Հայաստանի հարցերով համազեկուցող Գորան Լինգբլադը չի կարողանում կատարել իր պարտականությունները»,- ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ հայկական կողմը Գորան Լինգբլադից չի պահանջում հայամետ դիրքից հանդես գալ, այլ պարզապես ցանկանում է, որպեսզի նա անվերապահ կատարի իր պարտականությունները:

«Սակայն Գորան Լինգբլադն իրեն դրսևորել է որպես ադրբեջանական պատվիրակության անդամ, և ԵԽԽՎ-ում առաջիկա հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակությունն անպայման կհայտնի իր անհանգստությունն այդ առիթով: Եվ եթե անվստահության արտահայտման մեխանիզմ գոյություն ունենար, ապա այդ մեխանիզմը կկիրառվեր Լինգբլադի նկատմամբ»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---