Հայկական գինու ճակատագիրը որոշվում է Fruitfull Armenia համաժողովում

Հայկական գինու ճակատագիրը որոշվում է Fruitfull Armenia համաժողովում

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունենում Fruitfull Armenia 6-րդ ամենամյա գյուղատնտեսական համաժողովը: Համաժողովին մասնակցում է աշխարհում ամենահայտնի գինեգետներից մեկը` Միշել Ռոլանը, որը հանդես է գալիս որպես փորձագետ հայկական գինեգործների մրցակցության մեջ:

Սեպտեմբերի 17-ին 12 հոգուց բաղկացած միջազգային հանձնաժողովը համտեսել է 16 ընկերությունների գինիները, որոնք արտադրվում են Հայաստանում:

Միջացառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, անվանի հայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը և այլոք:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը նշել է, որ հայկական գինին միջազգային շուկաները նվաճելու մեծ պոտենցիալ ունի

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---