Սերմացու ցորենը Հայաստան կտեղափոխվի «Կովկաս-Փոթի» լաստանավով18 սեպտեմբերի 2010 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Black Sea Ferry Invest ընկերության տնօրեն Խակիմ Մատչանովի հետ, որը լաստանավային փոխադրումներ է իրականացնում Կովկաս նավահանգստից Փոթի: Դեսպան Եսայանը նշել է, որ Հայաստանը կարևորում է լաստանավային փոխադրումների անխափան իրագործումը: Նա նշել է նաև, որ Հայաստան տեղափոխվելու համար նախապատրաստվում են սերմացու ցորենով վագոնները, որոնք հարկավոր է հնարավորինս շուտ հասցնել Հայաստան: Խակիմ Մատչանովը պատմել է ընկերության գործունեության մասին, ՌԴ-ից ՀՀ բեռնափոխադրումների ժամանակ ծագող խնդիրների մասին: Նա հավելել է նաև, որ ընկերությունը մշակել և կիրառում է առանձին արտոնյալ սակագնային ծրագիր հայ գործարարների համար, որոնք ապրանք են արտահանում Հայաստանից: Ծրագիրն ուղղված է երկրում արտադրության խթանմանը: Զրույցի ավարտին Մատչանովը պատրաստակամություն է հայտնել օպերատիվ օգնություն ցույց տալ սերմացու ցորենը արագ Հայաստան հասնցնելու գործում: Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև ընկերության գործունեության, Սև ծովի տարածաշրջանում լաստանավային փոխադրումների հետ կապված հարցեր, հաղորդում է Մոսկվայում ՀՀ դեսպանատան մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |