Ադրբեջանին չի լքում ՄԱԿ-ում ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հույսը![]() 18 սեպտեմբերի 2010 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Եկել է ղարաբաղյան հարցը լուծելու ժամանակը, որը խնդիրներ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է Քոֆի Անանի «Գլոբալ մարդասիրական հիմնադրամի» գլխավոր տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղոդակցության զարգացման միջազգային ծրագրի նախագահ, դեսպան Վալտեր Ֆոստը: Նա նաև հայտարարել է, որ պաշտպանում է ԼՂ հակամարտության հարցով ՄԱԿ հատուկ ներկայացուցչի նշանակման նախաձեռնությունը: «Դա բավական հետաքրքիր առաջարկ է, կարծում եմ` այն ավանդ կունենա հակամարտության լուծման մեջ»,- ասել է նա, հաղորդում է SalamNews-ը: ԼՂ հակամարտության հարցով ՄԱԿ հատուկ ներկայացուցչի նշանակման օգտին հանդես են եկել Լատվիայի նախկին նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարի բանագնացը, ԵՄ երկարաժամկետ զարգացման փորձագետների խմբի փոխնախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան և Բելգիայի սենատի պատվավոր նախագահ Անն Մարի Լիզինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |