ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 7 օգոստոսի 2001 - 23:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության պատվիրակությունը երեք օրով այցելեց Լեռնային Ղարաբաղ, որի ժամանակ ՀՀ եւ ԼՂՀ փոխվարչապետեր Անդրանիկ Մարգարյանը եւ Անուշավան Դանելյանը ստորագրեցին գործակցության մասին համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ստորագրված փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը` իրավական, տնտեսական եւ մշակույթի բնագավառներում: Ստեղծվել է համատեղ հանձնաժողով ծրագրի իրագործման հսկումը ապահովելու համար: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ շատ բարձր է գնահատում փաստաթուղթը, որը մեծ հեռանկարներ է բացում երկու երկրների միջեւ գործակցության ամրապնդման եւ ցարգացման համար: Նա համոզված արտահայտվեց այն մասին, որ «կարվի ամեն ինչ ժամկետացանկի հստակ պահպանման եւ ծրագրի բոլոր ենթադրվող կետերի պարտադիր կատարման համար»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |