ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

PanARMENIAN.Net - Ճշտվեցին Ռուսաստանի Դաշնության նախագահի Երեւան կայանալիք պաշտոնական այցի ժամկետները: Ըստ ՌԴ ԱԳՆ հասարակության հետ կապերի վարչության կողմից տարածված հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան սեպտեմբերի 14-ին: Հիշեցնենք, որ ռուսաստանյան նախագահի այցի նախապատրաստման կապակցությամբ հուլիսի վերջին Երեւանում աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---