Ոչ մի ՄԱԿ հատուկ պատվիրակ չի կարող լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը![]() 18 սեպտեմբերի 2010 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի ՄԱԿ հատուկ պատվիրակ չի կարող արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: ԵԱՀԿ Մինսկի խմբի լիկվիդացումն ու, առավել ևս, նրա ընդօրինակումն այլ մակարդակում կարգելակեն անգամ այն գործընթացը, որն այժմ ընթանում է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, նման հայտարարություններն ավելի շատ դասվում են քարոզչության, քան հակամարտության լուծումն արագացնելու իրական փորձերի շարքին: «Իրական արագացման համար փոխզիջումների պատրաստակամություն է հարկավոր, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Իսկանդարյանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ նշանակելու անհրաժեշտության մասին հայտնել են Լատվիայի նախկին նախագահ, ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ, Եվրոպական Միության Երկարաժամկետ զարգացման գծով փորձագետների խմբի փոխնախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան և Բելգիայի Սենատի պատվավոր նախագահ Անն Մարի Լիզինը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |