ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Ռոբերտ Էմմիյանին![]() 18 սեպտեմբերի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի գծով Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին£ Հայկական սպորտի լեգենդի համարում ունեցող անվանի մարզիկն ու մարզական գործի փորձառու կազմակերպիչն Արցախ է ժամանել զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրվածª սեպտեմբերի 18-ին մեկնարկող աթլետիկայի գծով բաց հուշամրցաշարի անցկացման ու կազմակերպման խնդրով£ Տեղի ունեցավ ջերմ ու գործնական զրույց, որի ընթացքում շոշափվեցին Արցախում մարզական կյանքի, մասնավորապես, աթլետիկայի ասպարեզի աշխուժացման ու խթանման խնդիրները, միջոցները և ուղիները, այդ առումովª ՀՀ և ԼՂՀ աթլետիկայի ֆեդերացիաների համագործակցության հեռանկարները£ Զրույցին մասնակցում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԼՂՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |