Երևանում տեղի կունենա բողոքի հանրահավաք՝ Սուրբ Խաչ չօծված եկեղեցում կայանալիք պատարագի դեմ18 սեպտեմբերի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ և կկայանա բողոքի հանրահավաք՝ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների: Ինչպես արդեն հաղորդվել էր, սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում վերջին 95 տարում առաջին անգամ կմատուցվի պատարագ: Խոստումներին հակառակ, թուրքական կառավարությունը թույլ չտվեց խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, այն տեղադրվել է մուտքի մոտ: Ըստ Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զախիր Կանդաշօղլուի, «խաչն անպայման կտեղադրվի, սակայն պատարագից հետո»: Մինչդեռ, քրիստոնեության մեջ չօծված ու գմբեթին խաչ չունեցող եկեղեցում պատարագ մատուցելը մեղք է համարվում: Մինչդեռ, ըստ Թուրքիայի մշակույթի նախարարի խորհրդական Իսմետ Յիլմազի, Սբ Խաչի գմբեթը իտալացի մասնագետներն այնպես են վերականգնել, որ խաչի տեղադրումն անհնար է: «Վան մի խաչ է բերել, որի բարձրությունը 2 մետր է, իսկ քաշը՝ 200 կգ: Եթե այն տեղադրվի, գմբեթը չի դիմանա: Մենք մտադիր ենք կրկին մասնագետներ հրավիրել և հնարավորություն ստեղծել խաչի տեղադրման համար»,-նշել է նա: Պատարագին մասնակցելուց հրաժարվել են Էջմիածինը ու Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի պատրիարքությունը, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ: Պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Ինչպես նշում են փորձագետները, Թուրքիան բազում պատրվակներ է հորինում՝ խանգարելու համար հայկական եկեղեցու լիարժեք վերականգնման համար: Ըստ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, շարիաթի օրենքների համաձայն, որոնցով լուռ ղեկավարվում է Թուրքիայի կառավարությունը, չի թույլատրվում խաչ տեղադրել: Երևանյան բողոքի ակցիայի կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել, պատարագը կմատուցի ՀԱԵ սպասավորը, սակայն Սուրբ Էջմիածնում դեռ չեն որոշել, թե կոնկրետ ով է մատուցելու պատարագը: Պատարագին ու բողոքի ակցիային կմասնակցեն ավանդական կուսակցությունների, հոգևորականության ու հանրության ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին կմասնակցի միայն Ստամբուլի հայ համայնքը, իսկ պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը, որն առողջության պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, հրաժարվել է մեկնել Վան: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |