ՍԿՍՎԵԼ Է ՉՈՐՍ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՈՒԺԱՅԻՆ» ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 7 օգոստոսի 2001 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր ռուսաստանյան կուրորտային Էսենտուկի քաղաքում սկսել է իր աշխատանքը Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի «ուժային» նախարարությունների ղեկավարների խորհրդակցությունը: Կողմերը կքննարկեն Կովկասյան լեռնաշղթայի երկու կողմերում անվտանգության ապահովման հարցում գործակցության ձեւերը, ինչպես նաեւ ահաբեկության, ծայրահեղականության, զինամթերքի մաքսանենգության եւ թմրամոլության դեմ համատեղ պայքարի հնարավոր մեթոդները: Օրակարգում է նաեւ գործարար-նախազգուշական «Սահման-արգելապատնեշ» օպերացիայի նախատեսված երկրորդ փուլի քննարկումը: Խորհրդակցությանը նախագահում է Ռուսաստանի ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Նիկոլայ Բաբրովսկին: Հանդիպման ավարտին կստորագրվի համատեղ արձանագրություն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |