ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԳՈՐԾԱԴՈՒԼԻՑ 7 օգոստոսի 2001 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Հայկական ատոմակայանի կոլեկտիվը ձեռնպահ մնաց գործադուլից, որը նախատեսվում էր անցակցնել այսօր: Այդ մասին «Առկա» գործակալությանը տեղեկացրեց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սլավիկ Դանելյանը: Նրա խոսքերով, այսօր կայանն աշխատում է պլանային կարգով: «Դա չի նշանակում, որ աշխատավարձի վճարման խնդիրը լուծված է, սակայն աշխատակիցները գտնում են, որ իրենց ձայնը լսվել է եւ համապատասխան ենթադրություններ կարվեն»,- ասաց Ս. Դանելյանը: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի կոլեկտիվը բաց նամակով դիմել էր երկրի ղեկավարությանը` պահանջելով մարել աշխատավարձի պարտքը մինչեւ օգոստոսի 7-ը: Հակառակ դեպքում կայանի աշխատակիցները սպառնում էին անժամկետ գործադուլով: Երեկ կիառավարությունը փոխանցել է 150 միլիոն դրամ աշխատավարձի պարտքի մի մասի մարման համար:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |