«ԱրմենՏելը» գործարկեց ինտերնետ կապի արագության թեսթավորման առ ցանց ծառայությունը

«ԱրմենՏելը» գործարկեց ինտերնետ կապի արագության թեսթավորման առ ցանց ծառայությունը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է http://speedtest.beeline.am կայքի գործարկման մասին: Այն հնարավորություն է տալիս թեսթավորել ինտերնետ կապի արագությունը Beeline ցանցում: Ծառայությունը գործարկվել է տվյալների փոխանցման արագությունը թեսթավորելու բնագավառում համաշխարհային առաջատար հանդիսացող Ookla (www.ookla.com) ռեսուրսի տեխնոլոգիաների հիման վրա, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«Այս կայքէջի գործարկումը թույլ կտա մեր բաժանորդներին միասնական օպերատորի ցանցում միացման արագության վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվություն ստանալ: Արդյունքում այն կհանդիսանա վերլուծական տվյալների հետաքրքիր աղբյուր, որը ցույց կտա միացման միջին արագության դինամիկան` կախված ցանցային սարքավորումներից, օրվա ժամանակահատվածից, սակագնային փաթեթներից և այլ չափանիշներից »,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այսօրվանից Beeline ցանցում Ինտերնետ-միացման արագությունը կարելի է նաև չափել www.speedtest.net աղբյուրի միջոցով` նշելով Երևանը որպես արագության չափման վերջնական կետ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---