Հենրիկ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում խփեց իր առաջին գոլը![]() 20 սեպտեմբերի 2010 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում խփեց իր առաջին գոլը «Տավրիայի» դեմ խաղում: 10-րդ տուրում «Շախտյորը» հաղթեց 4:1 հաշվով և 25 միավորով գլխավորում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միչա Լուչեսկուն խաղից հետո նշեց, որ լավ, բովանդակալից խաղ է եղել: «Ես ամեն ինչից գոհ եմ, հատկապես Մխիթարյանի խաղից, որը շատ լավ խաղաց»,- մարզիչի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Հայ ֆուտբոլիստն ուրախ է, որ առաջին խաղը գոլով նշանավորեց: «Տավրիան» լավ խաղաց: Կարծում եմ, որ այսօր տղաներն ամեն ինչ արեցին»,- ասել է Մխիթարյանը: Մխիթարյանը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 22-ին «Կրիվբասի» դեմ խաղում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |