Էլեն Գրիգորյանը ծանրամարտի ԱԱ-ում զբաղեցրել է 12-րդ տեղը20 սեպտեմբերի 2010 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-26-ն Անթալիայում տեղի է ունենում ծանրամարտի աշխարհի առաջնություն, որտեղ խաղարկվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Սեպտեմբերի 19-ին հայ ծանրորդներից առաջինը ելույթ է ունեցել Էլեն Գրիգորյանը (53 ք/կ): Նա առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների ԱԱ-ին և հանդես էր գալիս B խմբում: «Պոկում» վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 80 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրում» վարժությունում` 106 կգ: Երկամարտի արդյունքում նա 186 կգ արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել Քսիատինգ Չենը (Չինաստան) 222 կգ-ով: Սեպտեմբերի 20-ին հանդես կգա Քրիստինե Պետրոսյանը (63 ք/կ), իսկ Մելինե Դալուզյանը (69 ք/կ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75 ք/կ)` համապատասխանաբար սեպտեմբերի 22-ին և 23-ին: Տղամարդկանց հավաքականը ելույթները կսկսի սեպտեմբերի 23-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |