ԳՅՈՒՄՐԻՈՒԻՄ ԲԱՑՎԵՑ ԴՈՒԴՈՒԿԻ ՓԱՌԱՏՈՆ 7 օգոստոսի 2001 - 00:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կշարունակվի երեկ Գյումրիում սկսված դուդուկի միջազգային փառատոնը` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում: Քաղաքի կենտրոնական հրապարակում մասնակցում էին մոտ 300 մասնակիցներ համարյա տաս երկրներից: Համերգը ծրագրված 4 ժամի փոխարեն տեւեց 6 ժամ: Փառատոնին ելույթ ունեցան դուդուկահարներ Ջիվան Գասպարյանը, Գեորգի Մինասովը, Սերգեյ Կարապետյանը, ժողգործիքների անսամբլներ եւ ջազային կոլեկտիվներ: Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ժամանած երաժիշտներ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |