Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը հրաժարական է տվել20 սեպտեմբերի 2010 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը հրաժարական է տվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքերի համաձայն, մինչև հաջորդ քառօրյա նիստերը կուսակցությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակի նոր թեկնածու կներկայացնի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղարը չասաց Արևիկ Պետրոսյանի հրաժարականի պատճառը, նաև չասաց, թե հետագայում նա ներկուսակցական ինչ գործունեություն է ծավալելու: «Մեր կուսակցությունը մինչև հաջորդ քառօրյան կհայտնի թե ում է ներկայացնելու որպես ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնի թեկնածու, նաև կհաղորդի Արևիկ Պետրոսյանի հետագա գործունեության մասին», - ընդգծել է Խաչիկ Գալստյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |