Հայաստանն ու Չինաստանը մտադիր են համատեղ ձեռնարկություններ ստեղծել20 սեպտեմբերի 2010 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՉԺՀ արտգործնախարարի տեղակալ Վան Գուան Գիայի հետ։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, որը ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն ուղղություններից է։ «Կա բավականին լուրջ ներուժ՝ այդ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասել է ՀՀ վարչապետը` մատնանշելով «Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկների» համատեղ ձեռնարկության հաջողված փորձը` Տիգրան Սարգսյանը կարևորել է նոր համատեղ ձեռնարկների իրականացումը։ Մասնավորապես առանձնացվել են բազալտի վերամշակման, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները, ինքնաթիռային ուղիղ չվերթի իրականացման նպատակահարմարությունը։ ՀՀ կառավարության ղեկավարը չինական կողմին է փոխանցել փաթեթ, որտեղ ներառված են ներկայումս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գործակցության կոնկրետ նախագծեր։ ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին ցույց տրվող տեխնիկական օժանդակության, մասնավորապես՝ գյուղատնտեսական և շտապօգնության մեքենաների տրամադրման համար, օրակարգում է ավտոբուսների հատկացման հարցը։ Նշվել է, որ Հայաստանում ծանոթ են և բարձր են գնահատում չինական տեխնիկան և գնահատելի է այս ուղղությամբ աջակցության հետագա պատրաստակամությունը։ ՉԺՀ փոխարտգործնախարարն իր հերթին ասել է. «Մենք Հայաստանը միշտ դիտարկել ենք ԱՊՀ տարածքում մեր կարևոր գործընկեր երկիր։ Մենք հարգում ենք զարգացման այն ուղղությունը, որ ընտրել եք ազգային առանձնահատկություններին համապատասխան»։ Ըստ փոխարտգործնախարարի՝ քաղաքական հարաբերությունների առկա մակարդակը պետք է ամրապնդվի տնտեսական գործակցության ակտիվացմամբ։ Փոխարտգործնախարարը վստահեցրել է, որ հետագայում ևս կշարունակվի Հայաստանին տրվող տեխնիկական աջակցությունը։ ՀՀ վաչապետը Վան Գուան Գիային է ներկայացրել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին զարգացումները, այդ ուղղությամբ հայկական կողմի նախաձեռնությունները, մասնավորապես առանց նախապայմանների սահմանը բացելու առաջարկը, որին ի պատախան պարզվեց, որ թուրքական կողմը պատրաստ չէ երկխոսության։ Բացի դրանից, հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են հայ-չինական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, նշելով, որ մոտակա ամիսների ընթացքում պետք է գումարվի նրա հաջորդ նիստը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |