7 օգոստոսի 2001 - 00:09 AMT
PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մարել է ՀԱԷԿ-ի աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձի մի մասը, որը կազմում է 150 միլիոն դրամ: Այդ մասին այսօր «Առկա» գործակալությանը տեղեկացրել է կայանի ֆինանսական տնօրեն Հովհաննես Բաղդասարյանը: Նրա խոսքերով, որպեսզի ընթացիկ տարվա ապրիլից կուտակված պարտքերն ամբոջովին փակվեն, երկրի կառավարությունը պետք է փոխանցի եւս 20 միլիոն դրամ: Բաղդասարյանը գտնում է, որ ատոմակայանի աշխատակիցները չեն գործադուլի, որը խոստացել էին սկսել այն դեպքում, եթե կառավարությունը ամբողջովին չմարի աշխատավարձի պարտքը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: