Իտալական «Ռենկո» ընկերությունը գոհ է Հայաստանում կատարած իր ներդրումների արդյունքներից20 սեպտեմբերի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Երևանում իտալական հայտնի «Ռենկո» ընկերությունը շահագործման հանձնեց հերթական կառույցը` «Plazza Grande» բազմաֆունկցիոնալ համալիրը: Շենքի շինարարական աշխատանքները սկսվել էին 2,5 տարի առաջ: Իտալական կազմակերպությունը 2007թ. 42 հազար քմ մակերես ունեցող շենքը գնել էր պաշտպանության նախարարությունից և նոր համալիրի կառուցման համար ներդրել 50 մլն դոլար: «Մի քանի տարի Հայաստանի շուկայում աշխատելով` նկատեցինք, որ այստեղ մեր կատարած բոլոր ներդրումներն արդարացնում են մեր սպասումները: Այս նոր համալիրը ևս դրա ապացույցն է: Շենքի կառուցման ժամանակ օգտագործվել է միայն ժամանակակից և որակյալ տեխնիկա և սարքավորումներ: Կատարված է որակյալ աշխատանք»,- ասել է «Ռենկո» հոլդինգի գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին: «Plazza Grande» բազմաֆունկցիոնալ համալիրը բաղկացած է 3 մասից. -1 և 0 հարկերում առևտրային տարածքն է առանձին մուտքով, 1-3 հարկերը օֆիսային տարածքներ են , 4-10 հարկերում՝ բնակարաններ: «Երևանում բացվող այս կարգի յուրաքանչյուր կառույց որակի առումով մյուսների համար կարող է օրինակ ծառայել: Կստեղծվի նաև մրցակցություն, ինչի արդյունքում կունենանք աշխատանքի որակյալ արդյունք: Ինձ ամենից շատ դուր եկավ այն , որ համալիրի բնակելի տների բնակիչներն այստեղ տեղափոխվելու են վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, այսինքն՝ այդ առումով մեկը մյուսին չի խանգարի»,- ասել է շենքի բացմանը ներկա Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Իսկ այն հարցին, թե որքանով է նոր կառույցը համահունչ մայրաքաղաքի ճարտարապետությանը, շենքի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանն ասել է. «Այս հարցին կարող է պատասխանել միայն ժամանակը»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |