Հայաստանի վարչապետն ու Չինաստանի փոխվարչապետը քննարկել են բազալտի վերամշակման համատեղ գործարանի ստեղծման հեռանկարը20 սեպտեմբերի 2010 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՉԺՀ առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն այսօր Պեկինում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հայ չինական հարաբերությունների ներկա մակարդակը: Նա Տիգրան Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ-ի վարչապետ Վեն Ցզյաբաոի ողջույնները` հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի այս այցը Չինաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է, որ տնտեսական ոլորտում կա երկկողմ համագործակցության մեծ ներուժ և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ կապերը կխորանան ու նոր զարգացումներ կստանան: Նա նշել է, որ տնտեսական ոլորտում կան համագործակցության լավ օրինակներ, ինչպիսին է` «Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկների» համատեղ ձեռնարկությունը: Տիգրան Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ նման օրինակները շատ լինեն: Մասնավորապես, նա ընդգծել է բազալտի վերամշակման համատեղ գործարանի ստեղծման հեռանկարը` տեղեկացնելով, որ փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքներով այս առումով Հայաստանում առկա է բարձր որակի հումք: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ազգային կենտրոնում շահագործվելու է արագացուցիչ և նախատեսվում է այս ծրագիրը դարձնել միջազգային նախագիծ: ՀՀ վարչապետը ՉԺՀ առաջին փոխվարչապետին ասել է, որ չինական կողմին է փոխանցվել առաջարկությունների փաթեթ, որը, մասնավորապես, ներառում է գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, մասնավորապես, երկաթուղային տրանսպորտի բնագավառում: Կողմերն ընդգծել են, որ երկկողմ համագործակցության խորացմանը մեծապես կնպաստի Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը: ՉԺՀ առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն ասել է, որ բոլոր ոլորտներում, թե՛ քաղաքական և թե՛ հումանիտար, առկա է սերտ համագործակցություն և չինական կողմը պատրաստ է խորացնելու դրանք: Նա հույս է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-չինական երկկողմ հարաբարությունները կբարձրանան նոր մակարդակի: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը: ՉԺՀ փոխվարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին շնորհավորել է նաև Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |