Անկախության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր![]() 21 սեպտեմբերի 2010 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Անկախության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահի հետ միասին այցելել է Եռաբլուր: ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել ղարաբաղյան պատերազմի հերոսների շիրիմներին և անհայտ կորած զինվորի հուշարձանին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը, նախագահներին ուղեկցում էին ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԱԾ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: 1991թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանում կայացավ անկախության հանրաքվե: Քվեարկության էր դրված հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ հանրապետություն Խորհրդային Միության կազմից դուրս»: Այդ հարցին դրական պատասխան տվեց հանրաքվեի մասնակիցների 94,39 տոկոսը: Հայաստանի Գերագույն Խորհուրդը 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրաքվեի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |