Արցախի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ21 սեպտեմբերի 2010 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է. «Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Այս օրը տոն է յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Բոլորս միասին տոնում ենք մի պանծալի իրադարձություն, որը հիմք դրեց մեր ժողովրդի դարավոր երազանքների ու ազգային նպատակների իրականացման համար: Արդեն 19 տարի է, հայ ժողովուրդն ընթանում է իր անկախ պետականության կերտման ու զորացման, հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու զարգացման ճանապարհով: Սա մի դժվարին ճանապարհ է, որը պատվով հաղթահարելու համար պահանջվում է տոկուն կամք ու անսասան ոգի, ամենօրյա բարդ ու տքնաջան աշխատանք, սրտացավ ու հոգատար վերաբերմունք հայրենիքի հանդեպ: Վստահ եմ, որ Ձեր անմիջական ղեկավարությամբ Մայր Հայաստանը կդառնա ժամանակակից ու զարգացած երկիր, աշխարհասփյուռ հայության հայրենիքը, որտեղ ապրելը պարծանք ու հպարտություն կլինի յուրաքանչյուր հայի համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ ու մաղթում խաղաղություն, բարօրություն եւ մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի»,-հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |