Հայաստանի անկախությունը նվաճվեց հայ ժողովրդի կամքի ու միասնության շնորհիվ![]() 21 սեպտեմբերի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախությունը նվաճվեց հայ ժողովրդի կամքի ու միասնության շնորհիվ: Վերջին 20 տարիների ամենագլխավոր նվաճումը Արցախի Հանրապետության հռչակումն էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, այսօր ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի իրեն վերագրել Արցախի ազատագրումը, քանի որ ղարաբաղյան պատերազմում հաղթեց ժողովուրդը: Ինչպես նշեց քաղաքագետը, չնայած նրան, որ դիվանագիտական ու քարոզչական ոլորտներում Հայաստանը մի շարք սխալներ թույլ տվեց, սակայն փաստը մնում է փաստ՝ ԼՂՀ-ն այսօր շարունակում է գոյություն ունենալ այն սահմաններում, որոնք գծել էր հայկական կողմը: «Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի միջև «ֆուտբոլային դիվանագիտությանը», ապա այստեղ հայկական կողմի քաղաքականությունը շահավետ էր մեզ համար»,-ասել է քաղաքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |