Ընթացիկ տարվա ութ ամսում «Զվարթնոց» օդանավակայանը շուրջ 1 մլն մարդու է սպասարկել

Ընթացիկ տարվա ութ ամսում «Զվարթնոց» օդանավակայանը շուրջ 1 մլն մարդու է սպասարկել

PanARMENIAN.Net - Ուղևորափոխադրումների ծավալը «Զվարթնոց» օդանավակայանով 2010թ. հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 64 հազար 450 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 938 հազարի և 841-ի դիմաց:

Ինչպես հայտնում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը, 2010թ. առաջին 8 ամսում «Զվարթնոց» օդանավակայանով երկիր է մուտք գործել 502 241 մարդ՝ նախորդ տարվա նույն շրջանի 448 565-ի դիմաց: Մեկնածների քանակը կազմել է 560 209 մարդ՝ նախորդ տարվա նույն շրջանի 490 276 հազարի դիմաց:

2010 թվականի հունվար-օգոստոսին «Զվարթնոցով» Հայաստան է ներմուծվել 3310 տոննա բեռ և արտահանվել է 2192 տոննա բեռ 2009 թվականի նույն ժամանակաշրջանի 3321 տոննայի ու 2301 տոննայի դիմաց:

Ըստ աղբյուրի, առաջին ութ ամսում թռիչքների-վայրէջքների քանակը կազմել է 6400 2009-ի նույն ժամանակշրջանի 5527-ի փոխարեն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---