ՌԴ-ում ՀՀ դեսպանը հուսով է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը կշարունակվի![]() 21 սեպտեմբերի 2010 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության առկա սպառնալիքները, Կովկասում կայունություն ապահովելու անհրաժեշտությունը օբյեկտիվորեն կանխորոշում է Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական համագործակցության բարձր մակարդակը: Հենց դրանով է բացատրվում է ՌԴ ԶՈւ 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայումը Գյումրիում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: «Պայմանագրի գործողության ժամկետը, ըստ ստորագրված փաստաթղթի, երկարացվել է 25-ից մինչև 49 տարի: Նաև առավել հստակ է ձևակերպվել, որ ռուսական ռազմակայանը ՌԴ շահերի հետ մեկտեղ Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովելու է ՀՀ անվտանգությունը: Այդ նպատակների համար ռուսական կողմը մտադիր է նպաստել Հայաստանի ապահովմանը արդիական զենքով ու ռազմական տեխնիկայով»,-ասել է դեսպանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Օլեգ Եսայանը հույս է հայտնել, որ գործընթացը վերջնականապես չի ընդհատվել, այլ դադարեցվել է: «Մենք պատրաստ ենք առաջ ընթանալ, եթե Թուրքիայում կրկին կգտնվեն գործընկերներ, որոնք նույնպես պատրաստ կլինեն առաջընթացի ու հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների»,-ասել է դեսպանը, գրում է ռուսական «Կռասնայա զվեզդա» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |