Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի հայ դպրոցականներին հայերեն լեզվով դասագրքեր է տրամադրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի հայ դպրոցականներին հայերեն լեզվով դասագրքեր է տրամադրել, որոնք լույս են տեսել 24 000 տպաքանակով: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, դասագրքերը բաժանվել են 24 հայկական դպրոցների:

Հայկական միջնակարգ դպրոցներից մեկի տնօրեն Գարեգին Բարսամյանի խոսքով, նախկինում հայ դպրոցականները մի շարք խնդիրների էին բախվում այն պատճառով, որ բոլոր դասագրքերը միայն թուրքերեն լեզվով էին: «Դասընթացների ժամանակ մենք երեխաներին ուսուցանում էինք հայերեն լեզվով դասագրքերով, որոնք արդեն շատ մաշված են և օգտագործման պիտանի չեն»,- նշել է դպրոցի տնօրենը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---