Հայ լուսանկարիչը հաղթել է «Խաղաղության պահեր» միջազգային ֆոտոմրցույթում21 սեպտեմբերի 2010 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Լուսանկարիչ Աշոտ Պողոսյանի «Երազանքի րոպե» լուսանկարը սեպտեմբերի 21-ին հաղթող է ճանաչվել Չեխիայում անցկացված «Խաղաղության պահեր» միջազգային ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում: Մրցույթն անց է կացրել Տեղեկատվական խաղաղության միջազգային կենտրոնը` Խաղաղության միջազգային օրվա առթիվ: Ընդհանուր առմամբ ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում հաղթելու հավակնություն ուներ 2594 լուսանկար աշխարհի 34 երկրներից: «Ես 8 լուսանկար էի ուղարկել, և հույս ունեի, որ գոնե 1 անվանակարգում առաջատարների եռյակում կհայտնվեմ»,- նշել է Աշոտ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նա ավելացրել է, որ լուսանկարում պատկերվածն իր ընկերն է` Գուրգեն Ասլանյանը, իսկ ինքը` լուսանկարը կատարվել է Խոսրովի արգելոցում: 1982 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ սեպտեմբերի 21-ը հռչակել է որպես Խաղաղության միջազգային օր: Աշոտ Պողոսյանը (ծնվ. 1989թ.) սկսել է լուսանկարել պատանեկության տարիներից և մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների, որոնց թվում են World Press Photo-ն և World photo view-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |