Ռուսաստանի ջավախահայությունը վրդովված է ռուս պատգամավորի հակահայկական հայտարարություններով21 սեպտեմբերի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը վրդովված է ՌԴ ԴԽ Պետդումայի սահմանադրական օրենսդրության ու պետական շինարարության կոմիտեի նախագահի տեղակալ, ՌԴ Կոմունիստական կուսակցության անդամ Վիկտոր Իլյուխինի հակահայկական հայտարարություններով, որոնք նա արել է ադրբեջանական ԶԼՄ-ներում: «Կոպիտ սխալ կլիներ անպատասխան թողնել Վիկտոր Իլյուխինի ցինիկ, ստահոդ հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության պատմության, սումգաիթյան ջարդի վերաբերյալ, որն, ըստ նրա, «հրահրել են հայերը»: Հավանաբար դրանք բոլորովին էլ անշահախնդիր «ծառայություններ» չեն, որի գինը գիտի միայն պաշտոնական Բաքուն, որը սովոր է վճարել իր լոբբիստներին «Ադրբեջանի մասին բարենպաստ կարծիքի համար»,-ասվում է ՌԴ ջավախահայության հայտարարության մեջ: Ջավախահայերը կոչ են անում Պետդումայի բոլոր պատգամավորներին ուշադրություն դարձնել այս հայտարարության վրա և համապատասխան միջոցներ ձեռնարկել: «Միևնույն ժամանակ, մենք հայտարարում ենք, որ եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ՌԴ-ի ջավախահայերի համայնքը կոչ կանի ՌԴ քաղաքացի բոլոր հայերին առաջիկա ընտրություններում քվեարկել ՌԴ Կոմունիստական կուսակցության դեմ առաջիկա և հաջորդ խորհրդարանական ընտրություններում»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |