Աբրահամ-Ֆրոչ մենամարտը կարող է տեղի ունենալ Հելսինկիիում

Աբրահամ-Ֆրոչ մենամարտը կարող է տեղի ունենալ Հելսինկիիում

PanARMENIAN.Net - Super Six World Boxing Classic մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտը Արթուր Աբրահամի (Գերմանիա) ու Կարլ Ֆրոչի (Անգլիա) միջև կարող է տեղի ունենալ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիիում, հազորդում է box-club.ru-ն:

Որպես մենամարտի հավանական ամսաթիվ նշվում է նոյեմբերի 27-ը, սակայն այդ տեղեկատվությունը բռնցքամարտիկների ներկայացուցիչները դեռ չեն հաստատել:

Սկզբում նախատեսվում էր, որ մենամարտը կկայանա հոկտեմբերի 2-ին Մոնակոյում, սակայն մրցաշարի կազմակերպիչները ստիպված էին հետաձգել հանդիպումը Ֆրոչի մեջքի վնասվածքի պատճառով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---