Երևանում մեկնարկել է Հայաստանի ու Վրաստանի միջգերատեսչական աշխատանքային խմբերի երկկողմ հանդիպումը22 սեպտեմբերի 2010 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկեց Հայաստանում և Վրաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակման ու կատարաելագործման համար պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբերի համար կազմակերպված երկկողմ աշխատաժողովը: Աշխատաժողովը կազմակերպվել է «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի կողմից՝ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ընդհանուր համակարգմամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի բյուջեն 1 403 000 եվրո է: Ծրագրի նպատակը Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական աշխատակարգերի ներդրումն է, ինչպես նաև ներգերատեսչական, միջգերատեսչական ու միջազգային համագործակցության ընդկայնումն ու զարգացումը, մասնավորապես՝ Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ պետությունների և միջազգային կառույցների միջև: Նիստին մասնակցել են ՀՀ ԱԱԾ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրկ Բոբերգը, ՀՀ-ում եվրոպական պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը, ինչպես նաև Հայաստանի ու Վրաստանի պետմարմինների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են սահմանների անվտանգության ռազմավարություններին առնչվող իրավական ակտերի մշակման համար: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |