Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի պատճառով սահմանների կառավարումն այստեղ առանձնահատուկ նշանակություն է ստանում22 սեպտեմբերի 2010 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն հավանություն է տալիս Հարավային Կովկասում սահմանների կառավարման ինտեգրված մոտեցմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օնո Սիմոնսը Հայաստանում ու Վրաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակման և կատարելագործման համար պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատաժողովի ժամանակ: Ըստ նրա, դա առավել դյուրին կդարձնի մարդկանց միգրացիան, ինչպես նաև ապրանքների ու տրանսպորտի տեղափոխումը: Նա նշել է, որ «Հարավային Կովկասում սահմանանրի համալիր կառավարում» ծրագիրը նպաստում է համապատասխան պետական կառույցների համագործակցության ակտիվացմանն, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջպետական մակարդակով: Սիմոնսը նշել է նաև, որ Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի պատճառով սահմանների կառավարումն այստեղ առանձնահատուկ նշանակություն է ստանում և ներտարածաշրջանային համագործակցությունը կբարձրացնի քաղաքացիների անվտանգության մակարդակը Հարավային Կովկասում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |