Քահան Սոյակը փորձում է համոզել հայերին, որ թուրքական կառավարությունը դեմ չէ խաչի տեղադրմանը Սբ Խաչի գմբեթին

PanARMENIAN.Net - Եթե հայ-թուրքական սահմանը բաց լիներ, ապա Սբ Խաչի պատարագին շատ հայեր կժամանեին Հայաստանից: Ինչպես հայտարարել է Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քահան Սոյակը, հայերի համար անհասկանալի է, թե ինչու Թուրքիան չտեղադրեց խաչը պատարագի ժամանակ: Նա նաև նշեց, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև մինչ օրս չկան դիվանագիտական հարաբերություններ, թեև ԱՄՆ-ն աջակցում էր անցած տարի ստորագրված արձանագրություններին: «Հայերը կարծում են, թե թուրքական կառավարությունը դեմ է խաչի տեղադրմանը: Մենք փորձում ենք բացատրել սփյուռքում և Հայաստանում, որ դա այդպես չէ»,-ասել է Սոյակը, գրում է Today’s Zaman-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---