Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Երևանում![]() 22 սեպտեմբերի 2010 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի կունենա Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Այն տեղի կունենա 11-րդ միջազգային Երևանյան հեռանկարներ փառատոնի շրջանակներում: Նախկինում փառատոնը կոչվում էր «21-ի հեռանկարներ», սակայն Փառատոնների եվրոպական ասոցիացիայի պահանջով, որին անդամակցում է նաև այս փառատոնը, այն կկրի «Երևանյան հեռանկարներ» անվանումը՝ անցկացման վայրի անվանումով: Առաջին համերգում նվագախմբի դիրիժոր Գժեգոշ Նովակը իր տեղը կզիջի իր հայ գործընկեր Էդուարդ Թոփչյանին, իսկ մենակատարը կլինի հանրահայտ դաշնակահար Բորիս Բերեզովսկին: Երկրորդ համերգում, որը կկայանա սեպտեմբերի 23-ին, հանդես կգան նաև օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանն ու Հասմիկ Պապյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |