Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով ՊԳԿՊ տեղաբաշխման աճուրդը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով 1 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39226111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել է 8 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա ՊԳԿՊ պահանջարկը 2 մլրդ 179 մլն 455 հազար դրամ է, որից մրցակցային` 2 մլրդ 179 մլն 455 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 918 124 504 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.7596% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.8998%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---