Հայտնի օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանը համերգով կբացի «Վերադարձի» փառատոնը Երևանում22 սեպտեմբերի 2010 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայտնի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանի «Օպերային դիմակներ» համերգային ծրագիրն այսօր կբացի IV միջազգային երաժշտական «Վերադարձի» փառատոնը Երևանում: «Մենք արդեն 2 տարի բանակցություններ էինք վարում Վարդուհի Խաչատրյանի հետ, որպեսզի նա ելույթ ունենա Երևանում, և վերջապես, մեզ հաջողվեց հասնել մեր նպատակին»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի ղեկավար և «Վերադարձի» փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը: Նա ընդգծել է նաև, որ փառատոնը հավատարիմ է մնում իր գլխավոր սկզբունքին. այն օգնում է վերամիավորվել արտասահմանյան և հայաստանցի հայ երաժիշտներին: «Դրա օրինակը Շվեյցարիան ներկայացնող Վարդուհի Խաչատրյանի այսօրվա դուետն է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Աննա Մանդալյանի հետ»,- նշել է Մարիամ Շահինյանը: Փառատոնի շրջանակներում Երևանում, Գյումրիում և Վանաձորում ելույթ կունենան երաժշտական համույթներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից և Իսրայելից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |