Ալեքսեյ Վենեդիկտովը գտնում է, որ Կրեմլի կողմից Հայաստանում ռազմակայան պահելը Ադրբեջանին մղում է դեպի ՆԱՏՕ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Նրա խոսքով, ռուս-վրացական հիմնախնդրի կարգավորումը չի օգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Ռուսաստանը միայնակ չի լուծում նման հարցեր: Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացմանը` Վենեդիկտովը նշել է, որ Կրեմլի կողմից Հայաստանում ռազմակայան պահելը Ադրբեջանին մղում է դեպի ՆԱՏՕ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---