Սեպտեմբերի 21-ին հնդկահայոց հոգևոր հովվությունը և Հայոց մարդասիրական ճեմարանը տոնեցին Հայաստանի անկախության 19-ամյակը![]() PanARMENIAN.Net - 2010թ.սեպտեմբերի21-ինհնդկահայոց հոգևոր հովվությունը և Հայոց մարդասիրական ճեմարանը տոնեցին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձը: Տոնակատարությաննիրենց մասնակցությունը բերեցին Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը և հյուպատոս Դավիթ Կնյազյանը: Հանդիսությունն սկսվեց ճեմարանի սաների`«Հայաստան, իմ սեր» խորագրով Հայաստանը պատկերող նկարների ցուցահանդեսով, որին հաջորդեց Հայաստանի մասին փաստագրական ֆիլմի ցուցադրումը: Տոնախմբությունն ավարտվեց տոնական ընթրիքով, որի ընթացքում դեսպան Արա Հակոբյանը և հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Խորեն աբեղա Հովհաննիսյանը ներկաներին շնորհավորեցին անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ և փոխանցեցին իրենց պատգամը: Հայր Խորենն իր խոսքում, մասնավորապես, ասաց. «Մահաթմա Գանդին ասել է, թե ազատությունը երբեք թանկ չէ`ցանկացած գնի դեպքում: Այն կյանքի շունչն է: Ինչի՞ պատրաստ չէ մարդն իր կյանքի համար»: Հանդիսությանը ներկա էին Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամները, հնդկահայեր, Հայոց մարդասիրական ճեմարանի պաշտոնեությունը, աշակերտները, հյուրեր: Տոնակատարությունը տեղի ունեցավ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում, հաղորդում է Հայոց մարդասիրական ճեմարանի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |