Սերգեյ Փարաջանովի մասին կնկարահանվի «Մաեստրո» գեղարվեստական ֆիլմը

PanARMENIAN.Net - «Ցենտրալ պարտներշիփ» ընկերությունը (գլխավոր տնօրեն` Ռուբեն Դիշդիշյան) շուտով կսկսի Սերգեյ Փարաջանովի մասին «Մաեստրո» գեղարվեստական ֆիլմի նկարահանումը: Փարաջանովի դերը խաղալու է Սերգեյ Գազարովը, որը շատ նման է իր հերոսին: Նախագծի արժողությունը 3 մլն դոլար է, ֆիլմը նկարահանելու է Աննա Մելիքյանը Իրակլի Կվիրիկիձեի սցենարով: Բեմադրող-նկարիչը Ռուստամ Խամդամովն է:

Ֆիլմը նկարահանվելու է Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Երևանում, ինչպես նաև Փարիզում, Ռոտտերդամում, հնարավոր է, Վենետիկում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---