Արմեն Աշոտյան. Ժամանակն է մշակել «կրթության որակի հայաստանյան մոդելը»![]() 22 սեպտեմբերի 2010 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ): Համաժողովի մեկնարկին մասնակցել են բուհերի, նախանական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև գործարարներ, կրթության, գիտության ու տնտեսության ոլորտի գերատեսչական պատասխանատուներ` շուրջ 300 մասնակից։ ՀՀ վարչապետի անունից համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կենսական է համարում մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ժամանակակից մեխանիզմների ներդրման և հստակեցման հարցը: Կրթության որակի ապահովման առումով նախարարն ընդգծել է երեք հիմնական մոտեցում, այն է` տնտեսության, հասարակության և անձի ակնկալիքները կրթության որակից: Նախարարն ընգծել է, որ ժամանակն է մշակել «կրթության որակի հայաստանյան մոդելը», այն է` լսել շահագրգիռ բոլոր կարծիքները և դրանք համադրել միջազգային փորձի և առկա հնարավորությունների հետ: Համաժողովի ընթացքում կքննարկվեն մեր երկրում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային համակարգի նոր մոտեցումները, ոլորտը կանոնակարգող մի շարք փաստաթղթերի նախագծեր, ինչպես` մասնագիտական կրթության որակի ապահովման ՈԱԱԿ չափանիշներն ու չափորոշիչները: Կրթության որակի ապահովման ազգային համակարգի նոր մոտեցումները մշակվել են որակի ապահովման եվրոպական չափանիշների և չափորոշիչների հիման վրա և ուղղված են նաև միջազգային ասպարեզում մեր երկրի կրթության որակի համընթեռնելիության և ճանաչելիության ապահովմանը, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |