Մելինե Դալուղյանը դարձավ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր23 սեպտեմբերի 2010 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Անթալիայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, և սեպտեմբերի 22-ին 69 ք/կ-ում հանդես եկավ Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը: Հայ ծանրորդը համառ պայքարում դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր և վարկանիշային միավորներ բերեց Հայաստանի հավաքականին Լոնդոնի օլիմպիական խաղերի համար, որոնք կայանալու են 2012-ին: «Պոկում» վարժությունում Դալուզյանը բարձրացրեց 108 և 112 կգ և նվաճեց բրոնզե մեդալ: «Հրում» վարժությունում նա բարձրացրեց 139 կգ և կրկին դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 251 կգ և դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ ռուս ծանրորդ Սվետլանա Շիմկովան 256 կգ արդյունքով, չինուհի Յու Կանգը նվաճեց արծաթե մեդալ (253 կգ): Սեպտեմբերի 23-ին հանդես կգան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (75 ք/կ), օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Գևորգ Դավթյանը (երկուսն էլ 77 ք/կ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |