ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանին սատարող խումբը հանդես է գալիս Մեթյու Բրայզային Բաքվում դեսպանի պաշտոնում հաստատելու օգտին

ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանին սատարող խումբը հանդես է գալիս Մեթյու Բրայզային Բաքվում դեսպանի պաշտոնում հաստատելու օգտին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանն ԱՄՆ անփոխարինելի գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում: Բացի այդ, Ադրբեջանը ամենակարևոր էներգետիկ միջանցքն է աշխարհի այս տարածաշրջանում: 2009թ, ամառվանից ԱՄՆ-ն դեսպան չունի Բաքվում: ԱՄՆ-ն անպայման ներկայացուցիչ պետք է ունենա Ադրբեջանում»,-հայտարարել է կոնգրեսական Մայքլ Մաքմանոնը:

Ըստ նրա, Մեթյու Բրայզան մեծ փորձ ունի ու մեծ աշխատանք է կատարել Հարավային Կովկասում: «Ես հուսով եմ, որ Սենատը կսատարի այդ թեկնածությանը և այլևս վտանգի չի ենթարկի ԱՄՆ տարածաշրջանային շահերը»,-ասել է կոնգրեսականը, որը ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանին սատարող խմբի անդամ է, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---