Հայաստանի եւ Թունիսի ԱԳՆ-երի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Հայաստանի եւ Թունիսի ԱԳՆ-երի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանին, հանդիպել է Թունիսի արտգործնախարար Քամել Մորջանեի հետ: Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Մորջանեն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Հայաստանի եւ Թունիսի ԱԳՆ-երի ղեկավարները քննարկեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանն առնչվող հարցեր:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ որ երկկողմ համագործակցության ընդլայնման համար կարեւոր դեր կարող է խաղալ վերջերս Հայաստանի ազգային ավիափոխադրողի կողմից Երեւանի եւ Թունիսի միջեւ իրականացվող ուղիղ չվերթները, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---