Հարավային Կովկասում ամենաերկար շտրուդելի ամեն կտորի հետ Երևանում վաճառվում է Վիեննա մեկնելու շանսը23 սեպտեմբերի 2010 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում` Marriott Armenia հյուրանոցի առջև, ցուցադրվում է Հարավային Կովկասում ամենաերկար խնձորի շտրուդելը` 25 մետր երկարությամբ: Միջոցառումը կազմակերպվել է Ավստրիական ավիաուղիների և Marriott Armenia Yerevan հյուրանոցի նախաձեռնությամբ` հյուրանոցի կազմակերպած Ավստրիական օրվա շրջանակներում: Նման միջոցառումը Երևանում անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Մենք արդեն կտրատել ենք շտրուդելը և յուրաքանչյուր կտորը վաճառում ենք 500 դրամով: Յուրաքանչյուր կտորի հետ մենք գնորդներին կտրոն ենք տալիս: Այսօր երեկոյան կկայանա այդ կտրոնների խաղարկությունը, որի հաղթողը երկու հոգու ուղեգիր կստանա դեպի Վիեննա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Marriott Armenia Yerevan հյուրանոցի ավագ խոհարար Կլաուս-Պետեր Կրեբսը: Թռիչքի տոմսերը տրամադրում են Ավստրիական ավիաուղիները, իսկ Վիեննայում խաղարկության հաղթողները բնակվելու են Marriott հյուրանոցում: Բացի դրանից, նրանց կտրամադրվեն Վիեննայի բոլոր թանգարանների տոմսեր, ինչպես նաև նրանք կկարողանան մասնակցել ամանորյա վաճառքին, հաղորդել է Marriott հյուրանոցի մարքեթինգի և վաճառքի գծով մենեջեր Զոլտան Կոնշանսկին: Շտրուդելը (գերմ. «պտտահողմ, հորձանուտ») ալյուրով պատրաստվող ավստրիական ուտեստ է տարբեր տեսակի լցոններով շերտավոր խմորից, որը փաթաթվում է ռուլետի տեսքով: Շտրուդելը տարածված է բոլոր գերմանալեզու երկրներում, ինչպես նաև հունգարական, չեխական և անգամ ռուսական խոհանոցում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |