Հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության համաժողովը»PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրմաս Պաետի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում հայ-էստոնական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը հանելու մասին համաձայնագիրը, որը Ուրմաս Պաետի բնորոշմամբ Հայաստան - ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ընդհանուր դյուրացման գործընթացի կարեւոր հանգրվաններից է: Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետության արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշսկիի հետ էր: Նախարարներն անդրադարձան հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ֆորումի» նախապատրաստական աշխատանքներին եւ այդ միջոցառմանը ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի մասնակցությանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |